stable, sheepfold, stable for oxen.
• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։
• ՆՀԲ լծ. յն. ϰώμη «գիւղ» (տե՛ս շէն բառի տակ). ԳԴ հանում է պրս. ❇ kam «գոմ, փարախ» ձևից, որին հետե-վում է նաև Հիւնք.։-Հիւբշ. Arm. Stud. 25 գոմ, գոս, գոյ բայի հետ հնխ. vosmō-ձևից, իբր սանս. vasati «բոյն, բնա-կարան» ևն։ Justi, Litt.-Blatt. 1883, էջ 66 մերժում է was ձևը, և դնում է իրր. տիրոլ. gampe «գիշերր կովը պա-հեւու տեղ», քրդ. guw «փարախ»» Հիւբշ. Arm. Gram. էջ 436 մերժում է իր մեկնութիւնը։ Ուղիղ մեկնոթիւնը ատաւ Lidén, Arm. Stud. 14-1ն։ Justi, Kurd. gram. 103. վրաց. զոմի, քրդ. gaua «փարախւ»։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ոմ, Ախց. Խրբ. Կր. Սեբ Երև. գօմ, Սլմ. Ջղ. Տփ. գօմ, Հմշ. կում (ա-խոռի բոլոր տեսակներին յատուկ ընդհանուր անուն), Ոզմ. գ'ում, Ղրբ. կում, կյիւմ, Գոր. Մկ. կ.իւմ, Շմ. կէօմ։-Նոր բառեր են՝ գոմա-նոց, գոմատեղ, գոմատէր, գոմատուն, գոմել, գոմծակ, գոմտանք։
• ՓՈԽ.-Վսաց. ვომი զոմի, გომური գո-մուրի «գոմ», թուշ. ვომურ զոմուր «գոմ», քրդ. [arabic word] gom, guw, gaua «ոչխարի փա-րախ», թրք. գւռ. Եւդ. kom «գոմ» (Բիւ-րակն, 1899, 314 և Յուշարձան, 330), ատըր-պըտ. թրք. «ა︎ qom «ոչխարի փարախ, մա-կաղատեղ» (Foy, Mitteil. des semin. fur Orient. Spr. 1904, Beriin, էջ 217 և ՀԱ, 1911, 260)։ Սրանց շարքը պետք է դնել նաև պրս. [arabic word] gumārā «գոմ խաշանց և եզանց» (ԳԴ), որ պարսկերէնում մեկնութիւն չունի և մնում է իբրև անջատ բառ։
Գոմ (գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով)